четверг, 2 октября 2014 г.

iPhone 6 Plus սմարթֆոնը գրպանում դեֆորմացվում է


Մեր օրերում արտադրվող սմարթֆոնները գնալով բարակում և մեծանում են, ինչն էլ անդրադառնում է դրանց կորպուսների դիմացկունության վրա: iPhone 6 Plus-ի մի քանի օգտատերեր արդեն դժգոհում են, որ օրեր առաջ ձեռք բերված իրենց սմարթֆոնները շատ չնչին ուժ գործադրելու դեպքում դեֆորմացվում են: Օրինակ iPhone 6 Plus-ի օգտատերերից մեկը տեղեկացրել է, որ մասնակցել է հարսանեկան արարողության և օրվա մեծ մասը հեռախոսը մնացել է նրա շալվարի գրպանում: Այդ ժամանակի մեծ մասը նա անցկացրել է նստած, ինչի արդյունքում տեղի է ունեցել iPhone 6 Plus-ի դեֆորմացիան: Փաստորեն iPhone 6 Plus-ը գրպանում դնելու համար չի, այլապես ժամանակի ընթացքում այն դեֆորմացվում է: 



ուշադրություն ՝ նյութը վերցված է Armblog.net կայքից

Skype-ն ունի նոր update

                                  Շուտով էջում հասանելի  կլինի update - ն







Microsoft-ը թողարկել է Skype ծրագրի նոր տարբերակը, որը ստացել է 6.20.64.104 հերթական համարը: Այս տարբերակի ինտերֆեյսը ենթարկվել է մեծ փոփոխությունների և ավելի շատ նմանեցվել է «մետրո» դիզայնին: Այս տարբերակում կատարված բոլոր փոփոխությունների ցանկը դեռ պաշտոնապես չի հրապարակվել, սակայն տեղադրելուց հետո կարելի է նկատել մի քանի ակնհայտ փոփոխություններ.

1.Արտաքին ինտերֆեյսի փոփոխություն (կոնտակտների նկարներ, գույներ և այլն):

2. Փոխվել է նամակների ցուցադրման ձևը: Այժմ ավելի հստակ կարելի է տեսնել, թե ով է նամակ գրել խոսակցության պատուհանի մեջ:

3. Հնարավոր չի միայն Ձեր մոտ փոխել չաթի վերնագիրը. այն փոխվում է չաթի բոլոր մասնակիցների մոտ:

4.Լուսանկարները ավտոմատ ներբեռնվում և ցուցադրվում են չաթի մեջ:

5.Հնարավորություն կա նաև միացնել ֆայլերի ավտոմատ ներբեռնման ֆունկցիան: Այս դեպքում պարտադիր չի յուրաքանչյուր անգամ սեղմել անհրաժեշտ կոճակները և պահպանել ֆայլը: Այս ֆունկցիան հնարավոր է անջատել կամ միացնել ծրագրի կարգավորումներում:

Microsoft Corporation - ը ներկայացրեց Windows 10 -ը

Շրջանցելով Windows 9-ին  Microsoft  ընկերությունը ներկայացրեց  Windows 10- ը :  Այն գնալով ավելի ու ավելի է կատարելածործվում : Դիզայներները աշխատել են մենյուի ընդլայման վրա : Նոր մենիուի շնորհիվ հնարավոր է այցելել   քիչ առաջ մուտք գործված ծրագրերը : Նոր մենիուի շնորհիվ նաև հնարավոր ՝ մի քանի վայրկյանում բացել այն ծրագիրը, որը մեզ տվյալ պահին անհրաժեշտ է :



Windows 10 -ը ունի նոր հավելումներ 
Այն թույլ է տալիս միանալ  որոշակի սարքավորումների հետ (Պլանշետների , հեռուստացույցների , սմարթֆոնների և այլն ) : 



Windows 10-ի «մետրո» ծրագրերը այժմ հնարավոր է բացել անմիջապես էկրանի վրա՝ դասական ծրագրերի հետ զուգահեռ: Այսինքն  Windows Store -ից ներբեռնված հավելվածները հնարավոր է բացել ու օգտագործել այն եղանակով, ինչպես աշխատում են Windows-ի սովորական ծրագրերը:

Windows 10-ում կա նաև Snap View անունով ֆունկցիա: Այն թույլ է տալիս միաժամանակ աշխատել մի քանի ծրագրերով (առավելագույնը 4 ծրագիր): 
Նոր Windows-ի ծրագրերի վահանակի վրա (Taskbar-ի վրա) հայտնվել է նոր կոճակ, որը կոչվում է Task View: Այն թույլ է տալիս տեսնել բոլոր բացված ծրագրերը և ֆայլերը: Հիշեցնեմ, որ այս ֆունկցիան կա նաև OS X համակարգում: Այնտեղ այս ֆունկցիան կոչվում է Mission Control:




Եվ ահա վերջումինչպես և սպասվում էր, Windows-ի նոր տարբերակում հայտնվել է վիրտուալ աշխատասեղանների հնարավորություն (Virtual Desktops): Այս գործառույթը թույլ է տալիս ունենալ մի քանի աշխատասեղաններ և դրանց վրա բացել տարբեր ծրագրեր: