четверг, 2 октября 2014 г.

Microsoft Corporation - ը ներկայացրեց Windows 10 -ը

Շրջանցելով Windows 9-ին  Microsoft  ընկերությունը ներկայացրեց  Windows 10- ը :  Այն գնալով ավելի ու ավելի է կատարելածործվում : Դիզայներները աշխատել են մենյուի ընդլայման վրա : Նոր մենիուի շնորհիվ հնարավոր է այցելել   քիչ առաջ մուտք գործված ծրագրերը : Նոր մենիուի շնորհիվ նաև հնարավոր ՝ մի քանի վայրկյանում բացել այն ծրագիրը, որը մեզ տվյալ պահին անհրաժեշտ է :



Windows 10 -ը ունի նոր հավելումներ 
Այն թույլ է տալիս միանալ  որոշակի սարքավորումների հետ (Պլանշետների , հեռուստացույցների , սմարթֆոնների և այլն ) : 



Windows 10-ի «մետրո» ծրագրերը այժմ հնարավոր է բացել անմիջապես էկրանի վրա՝ դասական ծրագրերի հետ զուգահեռ: Այսինքն  Windows Store -ից ներբեռնված հավելվածները հնարավոր է բացել ու օգտագործել այն եղանակով, ինչպես աշխատում են Windows-ի սովորական ծրագրերը:

Windows 10-ում կա նաև Snap View անունով ֆունկցիա: Այն թույլ է տալիս միաժամանակ աշխատել մի քանի ծրագրերով (առավելագույնը 4 ծրագիր): 
Նոր Windows-ի ծրագրերի վահանակի վրա (Taskbar-ի վրա) հայտնվել է նոր կոճակ, որը կոչվում է Task View: Այն թույլ է տալիս տեսնել բոլոր բացված ծրագրերը և ֆայլերը: Հիշեցնեմ, որ այս ֆունկցիան կա նաև OS X համակարգում: Այնտեղ այս ֆունկցիան կոչվում է Mission Control:




Եվ ահա վերջումինչպես և սպասվում էր, Windows-ի նոր տարբերակում հայտնվել է վիրտուալ աշխատասեղանների հնարավորություն (Virtual Desktops): Այս գործառույթը թույլ է տալիս ունենալ մի քանի աշխատասեղաններ և դրանց վրա բացել տարբեր ծրագրեր:


Комментариев нет:

Отправить комментарий